Միացի՛ր մեր թիմին
Հետաքրքրված ես վիրտուալ իրականության լուծումներո՞վ։
Քեզ արդեն ծանո՞թ են MR, VR և AR տերմինները։
Երբևէ ստեղծե՞լ ես քո ավատարը։
Եթե այս հարցերից որևէ մեկին պատասխանել ես «ԱՅՈ», ապա դիմիր ստորև որևէ թափուր հաստիքի համար։
Հիմա մենք փնտրում ենք
Մետավերս, VR /AR, 3D աշխարհ։ Ծանո՞թ է հնչում։ Դուք Unity փորձագե՞տ եք։
PandaMR-ը փնտրում է Unity թիմի ղեկավարի, որը կմիանա մեր ֆուտուրիստական և էնտուզիազմով լի նախագծին։ Օգտվեք Ձեր հնարավորությունից՝ ստանալ մրցունակ առավելություններ և աշխատավարձ և դառնալ համաշխարհային վիրտուալ շարժման մասնակիցը։
Աշխատանքային պարտականություններ
• Իրականացնել Full Software Lifecycle հավելվածների մշակման ամբողջական ցիկլը՝ հավելվածների նախագծում, կոդավորում, կարգաբերում և փաստաթղթավորում
• Ակտիվ համագործակցել գործընկերների հետ և հաղորդակցվել նախագծի շահագրգիռ կողմերի հետ՝ նախագծի արդյունավետ և կանխատեսելի իրականացումն ապահովելու համար
Պահանջվող որակավորումներ
• Փորձառություն խաղերի ծրագրավորման բոլոր ոլորտներում, ներառյալ խաղերի մշակումը, կոդավորումը, դիզայնը և անսարքությունների վերացումը
• 2D, 2.5D, 3D և բազմաօգտատիրական խաղերի գերազանց իմացությունը պարտադիր է
• Առաջնորդելու կարողություն՝ ստեղծարար անձանց կոլեկտիվի աշխատանքը կազմակերպելու և ղեկավարելու, համախմբված թիմ ստեղծելու համար։
• Արտադրանքի հայեցակարգի ընկալում
• Հաղորդակցային գերազանց հմտություններ
• Դուք փոխգործակցելու եք թիմի անդամների հետ՝ ծրագրելով, կոդավորելով և ստեղծելով որակյալ խաղեր, որոնք ապահովում են լավագույն օգտատիրական փորձը համակարգչային և մոբայլ հարթակների համար։
• NET և C# և խաղերի ճարտարապետության նախագծման խորը իմացություն
• 3+ տարվա փորձ 3D-խաղերի մշակման գործում՝ Unity հարթակի գործածմամբ
• Աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներում՝ Photonengine, vivox, Agora, socket.io, zenject
• AR/VR ոլորտի խորը իմացություն
• Light, Texture և Mesh Baking.
• Գերազանց պատկերացում օգտատիրական փորձի մասին
• Թեմայի ուսումնասիրության և արագ ինքնակրթման հմտություններ
Այս պաշտոնի համար դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեով և Թեմայի դաշտում նշել «Unity թիմի ղեկավար PandaMR-ի համար»։
Աշխատանքային պարտականություններ
• Պատասխանատու լինել նոր հարմարավետ օգտատիրական ինտերֆեյսի մշակման համար՝ վեբ տեխնոլոգիաների հիման վրա
• Մշակել նոր ֆունկցիաներ, որոնց ուղղված են օգտատերերի հարմարությանը, React.js-ի միջոցով
• Ստեղծել բազմակի գործածման բաղադրիչներ և front-end ինտերֆեյսի գրադարաններ՝ հետագա գործածման համար
• Դիզայնը և սխեմաները փոխադրել բարձրորակ կոդերի
• Ստեղծել վիզուալիզացիա, որն ունակ է ցուցադրել տվյալների հսկայական ծավալներ
• Մշակել ճկուն և լավ կազմակերպված front-end ճարտարապետություն
• Մշակել նոր բաղադրիչներ ու գործառույթները
• Փաստաթղթավորել և վերամշակել մեր front-end-ի կոդային բազան։
Պահանջվող որակավորումներ
• Բակալավրի աստիճան համակարգչային գիտությունների կամ ցանկացած հարակից ոլորտում
• Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ Javascript-ով, նախընտրելի է React.js-ով։
• Pure JS (ES5,6,7), React.js իմացություն (այդ թվում նոր տարբերակի)
• React Reconciliation ալգորիթմի իմացություն
• Git-ով աշխատելու փորձ
• Աշխատանքի փորձ վիճակների կառավարման գործիքներով (Redux, MobX).
• Փաթեթավորման գործիքներով աշխատանքային փորձ (Webpack, Rollup և այլն)
• React Fiber-ի իմացություն
• Ալգորիթմների իմացություն
• Նախագծման շաբլոնների իմացություն
• Աշխատանքի փորձ օբյեկտի վրա հիմնված ծրագրավորման ոլորտում
• Վեբ հավելվածների գործարկման գործընթացների իմացություն
• Գրավոր տեխնիկական անգլերենի լավ իմացություն
• Ծրագրավորման պարադիգմաների իմացություն
• Գերազանց օգտատիրական փորձառության սկզբունքների իմացություն
Ցանկալի հմտություններ
• JS աշխատանքի մասին պատկերացում
• թարգմանչական հմտություններ
• Զննարկչում ռենդերինգի գործընթացի մասին պատկերացում
• Արտադրողականության, աուդիտի և վերլուծության փորձարկման գործիքներով աշխատելու փորձ
• Նորագույն տեխնոլոգիաների իմացություն
Աշխատատեղի համար դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեով և նամակի Թեմայի դաշտում նշել «React JS ծրագրավորող PandaMR-ի համար»։
Աշխատանքային պարտականություններ
- Պատասխանատու լինել մոբայլ, համակարգչային և վեբ հավելվածների API բեքէնդի մշակման և ծավալման համար
- Հասկանալ տվյալների ոլորտը և աշխատանքային պահանջները փոխադրել կոդերի
- Սերտ համագործակցել ինժեներական թիմի հետ՝ համապատասխան բեքէնեդի ճարտարապետության իրականացման և ծավալման հարցերում
- Պատասխանատու լինել կոդի լավ ճարտարապետական դիզայնի համար, որը կարելի է հեշտ ընթերցել և ընդլայնել կոդը
- Python ֆոնային առաջադրանք, առաջադրանքների պլանավորման գործիքներ, օրինակ՝ Celery
- Բեքէնդ հիշողությունում, տվյալների բազայի քեշավորում և քեշավորման գործիքներ
Պահանջվող որակավորումներ
- Բակալավրի աստիճան համակարգչային գիտություններում կամ ցանկացած հարակից ոլորտում
- Նվազագույնը 2-տարվա աշխատանքային փորձ Python-ով
- Python web frameworks Flask/Django/Django Rest Framework/FastAPI
- Բազմահոսքային, ոչ համաժանակյա, օբյեկտների հարաբերական քարտեզագրման, տվյալների գրանցման և համակարգերի իմացություն
- Ալգորիթմների, տվյալների կառուցվածքի, OOP իմացություն (python նախագծման և իրականացման շաբլոններ)
- Տվյալների բազաների կառավարման համակարգերով (SQL (PostgreSQL, SQLite, MySQL), non-SQL (MongoDB)) և տվյալների բազաների սխեմաների նախագծման ոլորտում աշխատելու փորձ
- Git իմացություն
- Տվյալների փոխանցման արձանագրությունների մանրակրկիտ իմացություն, ինչպիսիք են HTTP-ը, Websocket-ը.
- pub/sub շաբլոնի իմացություն
- Ադմինիիստրատորի ինտերֆեյսն ադապտացնելու պատրաստակամություն՝ օգտատերերի հարմարության բարելավման համար
Պաշտոնի համար դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեով և նամակի Թեմայի դաշտում նշել «Mid Python ծրագրավորող PandaMR-ի համար»։
JOB RESPONSIBILITIES
- Responsible for development and scaling of a backend APIs of a mobile, desktop, and web applications
- Understand data domain and translate business requirements into code
- Work closely with engineering team to implement and scale the back end architecture relevant to the needs
- Responsible for good architectural design of code which is easy to read and expand upon the code
- Python background task, task scheduling tools e.g. Celery
- Back-end in memory, db caching and caching tools
REQUIRED QUALIFICATIONS
- Bachelors’ degree in Computer Science or any related field
- 2+ years of experience working with Python
- Python web frameworks Flask/Django/Django Rest Framework/FastAPI
- Knowledge of multithreading, asynchronicity, object relational mapping, data and system logging
- Knowledge of Algorithms, Data Structures, OOP (design patterns, python specific implementations)
- Experience with Data Base Management Systems (SQL (PostgreSQL, SQLite, MySQL), non-SQL(MongoDB)) and Database schema design
- Knowledge of Git
- Thorough understanding of of transfer protocols such as HTTP, Websocket
- Familiarity with pub/sub pattern
- Willingness to customize admin interface for better user experience
To apply for the position, please send your CV to [email protected], and mention "Mid Python Developer for PandaMR" in the subject.
Աշխատանքային պարտականություններ
- Ստեղծել բարձրորակ ինտերակտիվ արտադրանքներ՝ մեր Unity 3D հարթակի և վեբ/մոբայլ հարթակների գործածմամբ
- Ինտեգրել կողմնակի արտադրողների փլագինները և API-երը
- Ապահովել ծրագրավորման պրակտիկայի բարձր մակարդակ՝ ներառյալ տեխնիկական նախագծումը, լուծումների մշակումը, համակարգերի կոնֆիգուրացիան, տեքստերի փաստաթղթավորումը/իրագործումը, խնդիրների բացահայտումը և լուծումը, մաքուր, մոդուլային և ինքնասպասարկվող կոդի ստեղծում
- Աշխատել Agile-թիմերում՝ տեխնիկական լուծումների նախագծման, տեստավորման, ներդրման և աջակցման համար՝ գործածելով մշակման գործիքների և տեխնոլոգիաների ամբողջ հավաքածուն։
- Ստուգել կոդը և ֆիդբեք տրամադրել՝ արտադրողականությունը, որակը և մատուցումը բարելավելու նպատակով՝ կազմակերպության ստանդարտների և առաջավոր փորձի շրջանակում
Պահանջվող որակավորումներ
- C#. լեզվով .Net հավելվածների մշակման նվազագույնը 3-տարվա աշխատանքային փորձ
- Unity-ի գերազանց իմացություն
- Օբյեկտի վրա հիմնված ծրագրավորման գերազանց իմացություն
- Մոբայլ և կոնսոլային խաղերի մշակման փորձ
- 3D-ի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
- Հաճախորդ/սերվեր ինտեգրումների իմացություն՝ REST API, Sockets իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Մշտապես սովորելու և խաղային ոլորտի ստանդարտների և ծրագրավորման տեխնոլոգիաների զարգացումներին համընթաց մնալու ցանկություն
- Կոդերի տարբերակման գործիքների իմացություն, ինչպիսիք են Git, BitBucket-ը
Պաշտոնի համար դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին և նամակի Թեմայի դաշտում նշել «Unity ծրագրավորող PandaMR-ի համար»։